Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ և հայհոյանք պարունակող տեսանյութի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։ Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ»,- հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Համացանցում մայիսի 18-ին տեսանյութ է տարածվել, որում մի խումբ դիմակավորված և զինված անձինք սպառնալիքներ ու հայհոյանքներ են հնչեցնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ տեսանյութին արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դիմակները հագել են, իբր ուժեղ տղերք են, իսկ գիտեք ինչո՞ւ են դիմակներով, որովհետև հենց դիմակները հանեն, տեսնելու ենք, որ սրանք մեր զինվորներին թողած, տակները լցրած փախածներն են, չեմ բացառում, որ նաև թիկունքից կրակածներն են։ Դե մի հատ ձեր դիմակները հանեք, դուրս եկեք, տեսնեմ ովքեր եք։ Գաք Հայաստանում դիմակներով ու ավտոմատներով տեսանյութ անեք, տարածե՞ք։ Հատ-հատ գտնելու եմ, թե ովքեր եք։ Հանեք դիմակները ու կամավոր ներկայացեք։
Դուք մեր երեխաներին դիրքերում մենակ թողել ու փախել եք, տականքներ, ստահակներ։ Դուք «Ֆերարի»-ի արագությամբ փախել եք, դուք ո՞վ եք որ խոսեք։ Դուք գաք մեզ ասե՞ք, որ մենք մեր երեխեքին զոհ ենք տվել։ Դուք եք փախել դիրքերից։ Հատ-հատ ձեզ ծնկի ենք բերելու, պատասխանատվության ենք բերելու մեր երեխեքին մենակ թողնելու ա փախչելու համար»,- ասել է Փաշինյանը։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը