Մոլդովայի նախագահ Դոդոնին կրկին հեռացրին նախագահի պաշտոնից
Սահմանադրական դատարանը համաձայնել էերկրի նախագահ Իգոր Դոդոնի ժամանակավոր հեռացման վերաբերյալ Մոլդովայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների միջնորդությանը, որը ներկայացվել էր 2017-ի դեկտեմբերի 28-ին։
Նրա հեռացումը անհրաժեշտ է նոր նախարարների նշանակման գործընթացի արգելաբացման համար, հայտնում է Point.md-ը։
Սահմանադրական դատարանի դատավորները հաստատել են, որ նախագահը իրավունք ունի միայն մեկ անգամ հրաժարվել կառավարության անդամի թեկնածության հաստատումից։ Եթե վարչապետը երկրորդ անգամ նույն թեկնածությունը առաջադրի, նախագահը պարտավոր կլինի ընդունել այն։
Սահմանադրական դատարանի դատավորները հայտնել են, որ նախագահը գիտակցաբար է հրաժարվել նախարարների թեկնածությունների հաստատումից ու հայտարարել են, որ նա ժամանակավորապես ունակ չէ կատարել իր ծառայողական պարտականությունները։
Այսպիսով, նոր նախարարների նշանակման մասին հրամանագրերը ստորագրվելու են վարչապետ Պավել Ֆիլիպի կամ խորհրդարանի խոսնակ Ադրիան Կանդուի կողմից։
Հիշեցնենք, որ նախագահ Իգոր Դոդոնը ստորագրել է հրամանագրեր հինգ նախկին նախարարների ու մեկ փոխվարչապետի պաշտոնանկության մասին, բայց նա երկրորդ անգամ մերժել է այդ պաշտոններում առաջադրված նոր թեկնածությունները, որոնք իշխող կոալիցիան էր ներկայացրել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից