Կալիֆորնիայում մարիխուանայի օգտագործումը օրինականացվել է
Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ խոշորագույն նահանգը, որտեղ 2018 թվականից զվարճանքի նպատակով մարիխուանայի օգտագործումը օրինականացվել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2018 թվականի առաջին օրը ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ նահանգի 21 տարեկանից բարձր բնակիչները իրավունք ունեն մինչեւ մեկ ունցիա (28 գրամ) կանաբսիս պահել կամ տանը կանեփի 6 բույս աճեցնել:
Այս օրենքի հակառակորդները պնդում էին, որ դա կհանգեցնի թմրանյութերի ազդեցության հետեւանքով առաջացած վթարների ավելացմանը, ինչպես նաեւ երիտասարդներին կխրախուսեն մարիխուանա օգտագործել:
2016-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահի ընտրության հետ միաժամանակ Կալիֆորնիայի բնակիչները կողմ քվեարկեցին այս օրենքին:
Դրանից հետո օրենսդիրները մշակել են մի շարք հարկեր եւ կանոններ, որոնք կարգավորում են թմրանյութերի վաճառքը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան