Հայ գերիների խնդրով նոր դիմում է ուղղվել ՄԱԿ-ի լիազորած խմբին
Ադրբեջանում բանտարկված հայերի շահերը պաշտպանող փաստաբանների խումբը պաշտոնական դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակից խոսել է նաև առողջապահության նախարարը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում է՝ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ․
«Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, այլ մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են»։
Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց շահերը պաշտպանող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմումով ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը:
Դիմումը պահանջում է չեղյալ հայտարարել այդ անձանց նկատմամբ դատավճիռները՝ պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են և կամայական: Դիմումը ներկայացրել են Դավիթ Բաբայանի, Մադաթ Բաբայանի, Լևոն Բալայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Իշխանյանի և Լևոն Մնացականյանի պաշտպանները։ Նշված անձինք գերեվարվել են 2023-ի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ը՝ Ադրբեջանի հարձակումից հետո: Նրանցից երեքը՝ Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը և Լևոն Մնացականյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Մնացած չորսը՝ 15-ից 19 տարվա ազատազրկման։
Թեև դիմումն այս փուլում 19-ից 8-ի անունով է, սակայն բոլոր հայ գերիներն են համապատասխանում կամայական ազատազրկման չափանիշներին։
armradio

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները