Մայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրա
Մայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրա։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանեն 48 պետությունների ղեկավարներ։ Համաժողովը կընթանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան-ԵՄ առաջին համաժողովը։ Քաղաքական երկու միջոցառումներն էլ պաշտոնական Երևանը պատմական իրադարձություն է գնահատում։
Երևանի կենտրոնում գտնվող լավագույն հյուրանոցները պատրաստվում են հյուրընկալել շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակությունների։ Թեև մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխված է, բայց արդեն հասկանալի է, որ այդ օրը Երևանի փողոցներում տեղաշարժվելը բարդ է լինելու՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին հյուրընկալելու և նրանց անվտանգությունն ապահովելու պատճառով։
Գագաթնաժողովը համանախագահելու և հիմնական ելույթներով հանդես են գալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները