Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Իրանի դեմ պատերազմի հարցում նրա դիրքորոշման համար։ Սպիտակ տան ղեկավարը համապատասխան գրառում է հրապարակել Truth Social սոցիալական ցանցում:
«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Իրանի համար միջուկային զենք ունենալը նորմալ է։ Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը պատանդ կլիներ»,- գրել է ամերիկացի առաջնորդը։
«Ես հիմա Իրանի հետ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեին մյուս երկրները կամ նախագահները։ Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է՝ թե՛ տնտեսապես, թե՛ այլ առումներով», - հավելել է Թրամփը։
Ապրիլի 27-ին Մերցը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ակնհայտորեն» չունի Իրանի դեմ պատերազմի ռազմավարություն, այդ թվում՝ թե ինչպես այն պետք է ավարտվի։ Նա հիշեցրել է պատերազմների ավարտը Աֆղանստանում և Իրաքում: Նրա խոսքով, Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշումը անմտածված էր։ Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ այն արագ կավարտի։
Ֆրիդրիխ Մերցը նաև քննադատել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի դեմ առանց եվրոպացիների հետ նախնական խորհրդակցությունների պատերազմ են սկսելու համար։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները