Չաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. Bloomberg
Օմանի ծոցում գտնվող իրանական Չաբահարի նավահանգստի մոտ նկատվում է նավթով բեռնված լցանավերի կուտակում, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ծովային հետախուզության և արբանյակային լուսանկարների տվյալները։ Գործակալությունը հիշեցնում է, որ նավահանգիստը գտնվում է Պարսից ծոցի սահմաններից դուրս, բայց ամերիկյան շրջափակման գծի մոտ։
Վկայակոչելով արբանյակային լուսանկարները և United Against Nuclear Iran կազմակերպության ու Windward ծովային հետախուզական ընկերության տվյալները՝ Bloomberg-ը նշում է, որ «անցյալ շաբաթվա վերջին Օմանի ծոցի նավահանգստի ջրերում անշարժ կանգնած էր մոտավորապես վեցից ութ սուպերլցանավ, իսկ մոտակայքում՝ մի քանի փոքր լցանավ»։
«Սա այն նույն շրջանն է, որտեղ, ըստ ԱՄՆ ռազմածովային ուժերի, վերաուղղորդվել է նավթատար երկու շատ խոշոր լցանավ, որոնք իրենք կալանել էին անցյալ շաբաթ», - պարզաբանում է գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ Չաբահարում լցանավերի կուտակումը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Իրանը շարունակում է նավթ բեռնել նավերի վրա, և որ ամերիկյան շրջափակումն, ըստ երևույթին, արդյունավետորեն խոչընդոտում է նավթահումքի առաքմանը: Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է, և Թեհրանը շուտով, հնարավոր է, ստիպված լինի կրճատել արդյունահանումը, հաղորդում է գործակալությունը։
ԱՄՆ ռազմածովային ուժերը շարունակում են արգելել նավերի մուտքն ու ելքը իրանական նավահանգիստներ:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները