Կենդանիներ, որոնք վերջնականապես վերացան 2017 թվականին
Ամեն տարվա ավարտին բնապահպան Դեվիդ Սթինը հրապարակում է այդ տարվա ընթացքում կենդանական ֆաունայից վերջնականապես վերացած կենդանիների ցուցակը։ 2017 թվականին ցուցակում հայտնվել են չղջիկը, կատուն եւ մի քանի մողեսներ, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն։ Դեվիդ Սթինը այսպիսի ցուցակ սկսել է կազմել 2012 թվականից, որ ավելի հասանելի ձեւով երեւա կենդանիների վերացման խնդիրները։
«Անկեղծ ասած ճնշում է մշտապես այն միտքը, որ որոշ կենդանատեսակներ մեր աշխարհը լքեցին եւ մենք նրանց էլ երբեք չենք տեսնի։ Բայց ես կարծում եմ, որ մեր համար կարեւոր է իմանալ ոչ միայն վիճակագրական տվյալները, այլ նաեւ նրանց տեսակների մասին տեղեկություն ունենալ»,-նշում է Սթինը։
Այնուամենայնիվ, դժվար է նշել որեւէ կոնկրետ տեսակ, քանի որ ոմանք անհետացել են վայրի բնությունից, բայց շարունակում են ապրել ուրիշ տեղեր՝ գուցե ոչ իրենց կամքով: Մյուսները տասնամյակների ընթացքում անհետանում են, եւ նրանց խղճուկ վիճակը պաշտոնապես չի հաստատվում։ Կան նաեւ այնպիսի կենդանիներ, որոնք որոշ շրջաններում մահանում են, բայց մյուսներում շարունակում են ապրել:
Օրինակ, կատու ձկնորսը Հարավարեւելյան Ասիայից էր: Այժմ նրանք այլեւս գոյություն չունեն Ինդոնեզիայի Ճավա կղզում `իրենց նախնադարյան բնակության վայրում: Սթինը կարծում է, որ ինչ-որ տեղ նրանք անպայման մնացել են, այնուամենայնիվ նրանց ներառել է 2017 թվականի ցուցակում:
Ավստրալիայից հյուսիս-արեւմուտք տեղակայված Սուրբ Ծնունդ կղզուց վերացել են երեք տեսակի մողեսներ` Լիստրա գեկոն (Lepidodactylus listeri), կապույտ պոչով սցինկը եւ անտառային սցինկը: Բացի այդ, կղզուվրա այլեւս գոյություն չունեն Pipistrellus murrayi չղջիկները:
Չնայած գիտնականները պնդում են, որ մենք ապրում ենք կենդանատեսակների վեցերորդ զանգվածային վերացման փուլում՝ Սթինը պնդում է, որ լուրջ ճգնաժամ դեռեւս չկա։ «Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստենք եւ ոչինչ չանենք տեսակներին փրկելու ուղղությամբ»,-նշել է նա։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից