Կարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից
Ավարտվել է Փարիզում «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը, որը կարևոր հանգրվան էր Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից: «Այս ձևաչափում Հայաստանի ներկայությունը ոչ միայն վկայում է մեր երկրի նկատմամբ աճող վստահության մասին, այլև ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում։
G7-ը համախմբում է համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացների առանցքային դերակատարներին, և այս հարթակում մեր մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացնելու Հայաստանի առաջնահերթությունները և նպաստելու դրանց շուրջ միջազգային քննարկումների ձևավորմանը։
Մեր երկրի մասնակցությունն առանձնահատուկ նշանակություն ուներ նաև այն առումով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի՝ COP17-ի առաջիկա հյուրընկալող երկիր։ Այս հանգամանքը մեր առջև դնում է բարձր պատասխանատվություն՝ ակտիվորեն ներգրավվելու միջազգային գործընթացներում, ամրապնդելու գործընկերային կապերը և ձևավորելու համախմբված մոտեցումներ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը և կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը։
Հանդիպումների ընթացքում վերահաստատեցի Հայաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես նախաձեռնող և վստահելի գործընկեր, ինչպես նաև ներկայացրեցի մեր առաջնահերթությունները՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի արդյունավետ իրականացման ապահովման և բազմակողմ գործընթացների միջև փոխգործակցության ուժեղացման համատեքստում։
Համոզված եմ, որ այս հանդիպման շրջանակում ձևավորված համագործակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները էական ներդրում կունենան ինչպես COP17-ի հաջող կազմակերպման, այնպես էլ դրա արդյունքների երկարաժամկետ ազդեցության ապահովման գործում»,- նշված է գրառման մեջ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին