Իրանը միշտ կողմ է եղել ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Իրանը միշտ ողջունել է բանակցությունները, սակայն ԱՄՆ-ի սպառնալիքները և շրջափակումը խոչընդոտում են խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է երկխոսությունը և շարունակում է հավատարիմ մնալ այդ մոտեցմանը։ Պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքներն իրական բանակցությունների հիմնական խոչընդոտներն են», - գրել է նա X-ում։
Ապրիլի 11-ին Թեհրանը և Վաշինգտոնը բանակցություններ են վարել Իսլամաբադում, սակայն մի շարք տարաձայնությունների պատճառով կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ։
Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու իր մտադրության մասին։ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից հրադադարի միակողմանի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին