Ռուսաստանի ռազմական նավերը կկարողանան մուտք գործել Սիրիայի ներքին ջրեր եւ նավահանգիստներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որն ուղղված է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետի ընդլայնմանը Տարտուսի նավահանգստում եւ դրա փաստացի վերածմանը լիարժեք ռազմածովային բազայի: Դեկտեմբերի 21-ին Պետդումայի կողմից ընդունված եւ դեկտեմբերի 26-ին Դաշնության խորհրդի կողմից հաստատված փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության միասնական պորտալում:
Փաստաթղթի համաձայն՝ ռուսական ռազմական նավերը, այդ թվում`միջուկային հածանավերը կարող են մուտք գործել Սիրիայի ներքին ջրեր եւ նավահանգիստներ: Սիրիան համաձայնագրի ամբողջ ժամկետի համար անհատույց օգտագործման է Ռուսաստանին տալիս (49 տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգման 25 տարի հնարավորությամբ) հողամասեր, ջրային տարածքներ եւ մի շարք օբյեկտներ: Ռազմածովային ուժերի անձնակազմը եւ անձնակազմի գտնվելու վայրը վայելում են արտոնություններ եւ անձեռնմխելիություն, ենթակա է ռուսական կողմի իրավասությանը: Բացի այդ, անձնակազմը, ինչպես նաեւ կապալառուները կարող են ազատորեն անցնել սիրիական սահմանը եւ չեն ենթարկվում Սիրիայի սահմանապահ եւ մաքսային մարմինների կողմից ստուգման:
Համաձայնագիրը Ռուսաստանին իրավունք է տալիս միաժամանակ նյութատեխնիկական ապահովման կետում ունենալ մինչեւ 11 ռազմական նավեր, այդ թվում՝ միջուկային էներգետիկ կայաններով։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը