Չինաստանը արտասահմանյան ընկերություններին ժամանակավորապես կազատի հարկերից
Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ արտասահմանյան ընկերությունները ժամանակավորապես ազատվում են շահութահարկերից, սակայն՝ մեկ պայմանով, հաղորդում է Kommersant.ru- ն:
Այժմ Չինաստանում օտարերկրյա ընկերությունները, որոնք բարձր հարկերով ընկերությունների թվում են, 25 տոկոս շահութահարկ պետք է վճարեն եւ եւս մի քանի հատկացում՝ սոցիալական ապահովագրության հիմնադրամին ներառյալ:
Այժմ Չինաստանում օտարերկրյա ընկերությունները, որոնք բարձր հարկերով ընկերությունների թվում են, 25 տոկոս շահութահարկ պետք է վճարեն եւ եւս մի քանի հատկացում՝ սոցիալական ապահովագրության հիմնադրամին ներառյալ:
Այժմ ընկերությունները կկարողանան պահպանել այդ միջոցները, եթե ուղիղ ներդրումներ կատարեն Չինաստանի կառավարության կողմից նշված գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների եւ երկաթուղիների ոլորտներում եւ ստացված շահույթը կրկին ներդնել նշված ոլորտների մեջ:
Հարկային արտոնությունը ուժի մեջ է մտնում հետադարձ ժամկետով՝`2017 թվականի հունվարի 1-ից, այսինքն, այս տարի ընկերությունների վճարած հարկերը արդեն կվերադարձվեն:
Ինչպես նշվվում է Չինաստանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, Պեկինը այս քայլով ցանկանում է «գրավել օտարերկրյա ներդրողներին» այն բանից հետո, երբ մի շարք պետություններ նմանատիպ միջոցներ էին ձեռնարկել՝ արտաքին եւ ներքին ներդրումների աճի ակնկալիքով:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից