Քննարկվել է Թբիլիսիի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Կուրտոն հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի հետ։ Այս մասին հայտնել է դեսպանությունը։ Հանդիպմանը մասնակցել են Թբիլիսիի քաղխորհրդի անդամներ՝ Միխեիլ Ռեխվիաշվիլին և Մամուկա Բալիաշվիլին։
Դեսպաններն ընդգծել են երկու երկրների սերտ կապերի կարևորությունը Վրաստանի հետ, ինչն անդրադառնում է նաև մայրաքաղաք Թբիլիսիի հետ համագործակցությանն ու երեք ժողովուրդների միջև պատմական կապերի ու ավանդական բարեկամության զարգացմանը։ «Զրուցակիցները հույս հայտնեցին, որ առկա սերտ համագործակցությունը ապագայում է՛լ ավելի կխորանա։
Հանդիպմանը քննարկվեց նաև Թբիլիսիի փողոցներից մեկը աշխարհահռչակ շանսոնյե, հայկական ծագումով, Վրաստանի հետ արմատներով կապված, ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը։
Զուրաբ Աբաշիձեն հայտնեց, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համապատասխան հանձնաժողովը պատրաստ է քննարկել բարձրացված հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին