Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունն է
Բուլղարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները (exit poll) կանխատեսում են նախկին նախագահ, ռուսամետ հայացքներով հայտնի Ռումեն Ռադևի ջախջախիչ հաղթանակը։
Սոֆիայում գործող «Alpha Research» կենտրոնի տվյալներով՝ Ռադևի «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունը ստացել է ձայների 44%-ը՝ զգալիորեն առաջ անցնելով նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի ԳԵՐԲ (GERB) կուսակցությունից, որը ստացել է ընդամենը 12,5%։ Եթե այս թվերը հաստատվեն, ապա սա կլինի վերջին տասնամյակների ամենաուժեղ արդյունքը մեկ կուսակցության համար, ինչը վերջ կդնի Բուլղարիայի քաղաքական անկայունությանը, որի պատճառով վերջին հինգ տարում երկրում ութ անգամ ընտրություններ են անցկացվել։
Ռումեն Ռադևը, ով նախկինում եղել է կործանիչի օդաչու է և հայտնի է իր եվրոսկեպտիկ դիրքորոշմամբ, քարոզարշավի ընթացքում խոստացել է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ և վերականգնել ռուսական նավթի ու գազի հոսքը դեպի Եվրոպա։ Նա բացահայտորեն դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն և քննադատել է Բուլղարիայի անցումը եվրոյի գոտուն, որը տեղի ունեցավ այս տարվա հունվարին։
Ընտրողների բարձր մասնակցությունը (47%) վկայում է այն մասին, որ բուլղարացիները հոգնել են կոռուպցիայից և մշտական քաղաքական ճգնաժամերից՝ նախապատվությունը տալով Ռադևի առաջարկած «պրագմատիկ» ուղուն։
Չնայած վստահ հաղթանակին, Ռադևը կարող է ստիպված լինել գնալ քաղաքական կոմպրոմիսների։ Թեև նա չի բացառել փոքրամասնության կառավարություն ձևավորելու տարբերակը, այնուամենայնիվ հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել դատաիրավական բարեփոխումների շուրջ եվրոպամետ «Մենք շարունակում ենք փոփոխությունները - Դեմոկրատական Բուլղարիա» (PP-DB) դաշինքի հետ, որը 11,3%-ով զբաղեցրել է երրորդ տեղը։
Նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը փաստացի ընդունել է պարտությունը՝ նշելով, որ ընտրություններում հաղթելը մի բան է, իսկ երկիրը կառավարելը՝ մեկ այլ, և որ ամեն ինչ կորոշվի հետագա բանակցությունների արդյունքում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին