Հայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026 թվականի զբոսաշրջային ուղղություն
Կիպրոսի ճամփորդական գրողների և լրագրողների միությունը Հայաստանին է շնորհել «2026 թվականի զբոսաշրջային ուղղություն» մրցանակը։ Այս մասին հայտնում է Կիպրոսում Հայաստանի դեսպանատունը։ Մրցանակի շնորհման միջոցառմանը մասնակցել են պաշտոնատար անձինք, դիվանագիտական կորպուսի անդամներ, զբոսաշրջային գործակալությունների և ճամփորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, բլոգերներ, ինֆլուենսերներ և այլք։
Տեսա և տեղեկատվական նյութերի միջոցով հյուրերին համապարփակ ներկայացվել են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային ներուժը, հայկական ավանդական խոհանոցը։ Կազմակերպվել է հայկական գինիների և այլ խմիչքների համտես, որի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու դրանց յուրահատուկ համային առանձնահատկություններին։
Դեսպան Իննա Թորգոմյանը կարևորելով մրցանակի շնորհումը՝ շնորհակալություն հայտնել բարձր գնահատականի համար։ Նա նշել է, որ սա կարևոր հնարավորություն է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մրցունակությունը ներկայացնելու համար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին