ԱՄՆ ռազմածովային ուժերը կանխել են իրանական բեռնատար նավի անցումը
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պաշտոնական հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ կանխվել է իրանական դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի հերթական փորձը՝ շրջանցելու ԱՄՆ-ի կողմից հաստատված ծովային շրջափակումը։
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ, երբ Բանդար Աբաս նավահանգստից դուրս եկած նավը, անցնելով Հորմուզի նեղուցը, փորձել է շարունակել ընթացքը Իրանի ափամերձ գոտով։
Ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ USS Spruance (DDG 111) հրթիռակիր կործանիչին հաջողվել է վերահասցեագրել նավի ընթացքը, ինչից հետո իրանական բեռնատարը ստիպված է եղել շրջվել և ուղղություն վերցնել դեպի Իրան։ Սա արդեն տասներորդ նավն է, որը հետ է շրջվում երկուշաբթի օրվանից մեկնարկած ռազմական գործողությունների շրջանակում։
Զեկույցում հատուկ ընդգծվում է, որ շրջափակման սկզբից ի վեր ոչ մի նավի չի հաջողվել ճեղքել ամերիկյան ուժերի վերահսկողության գոտին։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...