Ինչ փաստաթղթեր է տվել Արմեն Ջիգարխանյանն որդուն՝ Ստեփան Ջիգարխանյանին (Տեսանյութ)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը որոշել է 2-րդ կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ չպայքարել փողի համար: Այս մասին հայտնի է դարձել ռուսական «Пусть говорят» հաղորդման ընթացքում: Դերասանը փաստաթուղթ է ստորագրել եւ հանձնել է Վլասովայի որդուն, որին ինքը որդեգրել է կնոջ հետ ամուսնանալուց հետո: 2015 թ. ամուսնալուծվելուց հետո նրանք պայքարի մեջ էին ԱՄՆ-ում գտնվող իրենց տան վաճառքից ստացված գումարի համար: Ըստ որդու՝ Ստեփան Ջիգարխանյանի՝ մեղավորը դերասանի 3-րդ կինն էր՝ երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: «Ամեն ինչ վերջացավ նրանով, ինչով սկսել էր: 2-3 տարի առաջ, երբ առաջացավ ունեցվածքը կիսելու խնդիրը, նրան հարցրել էին՝ ինչ անել Դալասի տան հետ: Նա ասել էր. «Թող ինչ ուզում է, թող անի՝ ապրի այնտեղ, վաճառի, նորը գնի, ծախսի փողերը»: Հետո, ըստ երեւույթի, հայտնվեց Վիտալինան եւ ասաց, որ չի կարելի նվիրել ունեցվածքը, պետք է առավելագույնն ստանալ: Վիտալինայի անհետանալուց հետո, նրա կյանքում ամեն ինչ իր տեղն ընկավ»,- ասել է նա: Օրերս Ստեփան Ջիգարխանյանը 20 տարի անց կրկին հանդիպել է հոր հետ: Ջիգարխանյանն ինքն է իր ընկերների միջոցով խնդրել, որ նա գա: Տատյանա Վլասովայի հետ Ջիգարխանյանն ամուսնացած է եղել շուրջ 50 տարի: Նրանք ամուսնալուծվել են, քանի որ դերասանը ցանկացել է կյանքը կապել Վիտալինայի հետ: Այս տարվա հոկտեմբերից սկսված Ջիգարխանյանի ու երիտասարդ կնոջ հարաբերությունները մամուլի ուշադրության կենտրոնում են: Ջիգարխանյանը պնդում է, որ Վիտալինան գող է, որը հափշտակել է իր ունեցվածքը: Նոյեմբերի 27-ին նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին: Ջիգարխանյանն ապրում է ընկերների նվիրած տանը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...