«Կարոտում եմ նախկին աշխատանքս». Օբամա
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատմել է, որ նախագահի պաշտոնը լքելուց հետո ուրախանում է լավ քնելու և իր օրն ամբողջությամբ վերահսկելու հնարավորությամբ: Այս մասին նա ասել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին տված հարցազրույցում, հաղորդում է BBC News-ը:
«Ես ավելի ուշ եմ արթնանում: Եվ, իհարկե, հրաշալի է օրն ամբողջությամբ վերահսկելու հնարավորություն ունենալը, ինչը ես չունեի նախագահ լինելու ժամանակ: Այն ժամանակ ես… խիտ ժամանակացույց ունեի: Այժմ ես արթնանում եմ, որոշում կայացնում՝ ինչպես եմ ուզում անցկացնել ժամանակը և ինչ պետք է անեմ: Ես ազատ եմ զգում ինձ: Եվ արդեն ինչ-որ հարցերում խորանալու հնարավորություն ունեմ», - ասել է նա:
Նախկին նախագահի խոսքով՝ այժմ ինքը կարող է արթնանալ և 45 րոպե խոսել իր կնոջ հետ, այնուհետև կարող է թույլ տալ իրեն երկար նախաճաշել և արդեն դրանից հետո անցնել գործերին:
Օբաման նաև նշել է, որ իր կյանքը շատ է փոխվել պաշտոնը լքելուց հետո: Առաջին հերթին, փոփոխություններն անդրադարձել են իր աշխատանքային ժամանակացույցի վրա, սակայն դրա հետ մեկտեղ ինքը շարունակում է մտածել երկրի և քաղաքացիների ապագայի մասին:
«Ինձ համար շատ բան է փոխվել, սակայն ես շարունակում եմ մտածել կարևոր հարցերի շուրջ. կցանկանայի համոզված լինել, որ Միացյալ Նահանգները զարգանում են և պահպանում իրենց տեղն աշխարհում: Ես կցանկանայի, որ երեխաները կրթության հնարավորություն ունենան, որ բոլորը, ովքեր ունեն դրա կարիքը, աշխատանք գտնեն և արժանապատիվ վարձատրություն ստանան: Իհարկե, այժմ չունեմ այն գործիքները, որոնք եղել են իմ տրամադրության տակ նախագահության տարիներին: Սակայն այժմ շատ բան է բարձրացնում իմ մոտիվացիան», - ասել է նա:
Օբաման խոստովանել է, որ ինքը կարոտում է իր նախկին աշխատանքը և մասնագետների թիմը, որի հետ աշխատել է Սպիտակ տանը:
«Ամենաշատը կարոտում եմ իմ թիվը, այն պակասում է ինձ: Նաև պակասում է ինտենսիվությունն աշխատանքում, երբ գիտեիր, որ ամեն օր հարցեր լուծելով ինչ-որ բան ես արել մարդկանց համար: Եվ իհարկե, ես կարոտում եմ այն աշխատանքը», - խոստովանել է նա:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից