Նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒ
Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ արձագանքելով ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակմանը։ Իրանական պետական IRIB լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երկրի ուժային կառույցները շեշտել են, որ Պարսից ծոցի և Օմանի ծովի նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար։
Թեհրանը պաշտոնապես հայտարարել է, որ իր տարածքային ջրերում ինքնիշխանության իրականացումը համարում է իր բնական իրավունքն ու պարտականությունը։
Համաձայն հրապարակված հայտարարության՝ Իրանը շարունակելու է վերահսկել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, սակայն «թշնամական երկրների հետ կապված նավերը» զրկվելու են այդ ջրերով անցնելու իրավունքից։
«Իրանը կշարունակի ապահովել նեղուցի անվտանգությունը, և թշնամու հետ կապված նավերը իրավունք չունեն և չեն ունենա անցնելու Հորմուզի նեղուցով», - ասվում է հայտարարության մեջ։
Այլ նավերին թույլատրվելու է անցնել նեղուցով՝ համաձայն Իրանի կանոնակարգերի, հավելել է նա։
«Բացի այդ, հաշվի առնելով թշնամու կողմից Իրանի ժողովրդի և մեր երկրի ազգային անվտանգության դեմ շարունակվող սպառնալիքները, նույնիսկ պատերազմի ավարտից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կներդնի Հորմուզի նեղուցը վերահսկելու մշտական մեխանիզմ», - հաղորդել է պետական հեռուստատեսությունը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին