Կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համար
Էստոնիայի արտգործնախարարի հետ քննարկել ենք տարածաշրջանային հարցեր: Կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համար: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Քննարկել ենք ընդհանուր այս օրերին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները, Արևելյան Եվրոպան, խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, և միևնույն ժամանակ փորձել ենք մտքեր փոխանակել հնարավոր լուծումների ուղղությամբ»,- ասաց նա:
Միրզոյանը էստոնացի գործընկերոջն է ներկայացրել նաև վերջին իրադարձությունների մանրամասները՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում, ենթակառուցվածքների ապաշրջափակում, TRIPP նախագիծ և դրա ուղղությամբ շարունակական աշխատանքները:
«Ուզում եմ խորապես շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ անկեղծ երկխոսության համար մեր մարտահրավերներն ամբողջապես, խորապես ըմբռնելու համար, արժեքները կիսելու համար և ընկերության համար»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով Էստոնիայի նախարարին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին