Ասանժի էջը Twitter-ից անհետացել է
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի էջը Twitter-ից անհետացել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի Ասանժի միկրոբլոգը բացել փորձելիս սոցցանցում հաղորդվում է, որ այդ էջը գոյություն չունի: Օգտատերերը հարցեր են տալիս, սակայն սոցցանցի ներկայացուցիչներն առայժմ միջադեպը ոչ մի կերպ չեն մեկնաբանել:
2012 թվականից Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը. այդ ժամանակ նա Էկվադորի իշխանություններին էր դիմել քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով՝ վախենալով ԱՄՆ-ում Շվեդիայի իշխանություններին արտահանձնումից՝ կապված WikiLeaks-ում իր գործունեության հետ: Վերջին շրջանում Ասանժը աշխարհի հետ կապ էր պահպանում նաեւ Twitter-ի միջոցով, որտեղ պարբերաբար իր մեկնաբանություններն էր հրապարակում:
2006 թվականին Ասանժը հիմնադրել է WikiLeaks կայքը՝ տարբեր գաղտնի կամ ընդհանուր հասանելիության համար փակ հրապարակումների համար, որոնք բացահայտում են կոռուպցիան եւ չարաշահումները: Նախապես WikiLeaks-ի նպատակն էր Միջին Ասիայի երկրներում, Չինաստանում եւ Ռուսաստանում կոռուպցիայի մերկացումը, սակայն ավելի շատ ուշադրություն էր դարձվում նաեւ Արեւմուտքի երկրների կառավարությունների եւ կորպորացիաների գործունեության մերկացմանը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից