Ավստրիայի կանցլեր. Թուրքիան վերջին տարիների իր քաղաքականությամբ ԵՄ-ում չպետք է տեղ ունենա
Թուրքիան վերջին տարիների իր քաղաքականությամբ ԵՄ-ում չպետք է տեղ ունենա, ազնիվ կլիներ միությանը երկրի անդամակցության բանակցությունները դադարեցնել: Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Քուրցն այսպիսի կարծիք է հայտնել Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 23-ին:
«Մենք մարդու հիմնարար իրավունքների զգալի խախտումներ ենք տեսնում,- ասել է նա: - Չեմ ցանկանում համաձայնվել, որ ԵՄ-ն դրան հետեւում է եւ այնպես անում՝ իբր ոչ մի բան տեղի չի ունենում: Իմ կարծիքով՝ Թուրքիան, հատկապես հաշվի առնելով վերջին տարիների քաղաքականությունը, ԵՄ-ում տեղ չունի»,- հատուկ շեշտել է նա:
«Ազնիվ կլիներ ԵՄ-ին նրա անդամակցության բանակցությունները դադարեցնել»,- կարծում է Քուրցը: Նա միաժամանակ հիշեցրել է, որ «ԵՄ-ում ներկայումս այս հարցով մեծամասնություն չկա»: «Սակայն ես լավատեսորեն եմ տրամադրված, որ դա կհաջողվի առաջիկա տարիներին»,- հավելել է Ավստրիայի կանցլերը: Նա պնդել է, որ «Թուրքիան փորձում է զգալի ազդեցություն ունենալ Ավստրիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում բնակվող թուրք համայնքի վրա եւ խոչընդոտել թուրքերի ինտեգրմանը»:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից