Պուտինը շնորհավորել է Ալիեւի տարեդարձը՝ նրան Ռուսաստանի իսկական ընկեր անվանելով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի տարեդարձը՝ ընդգծելով նրա անձնական մեծ ավանդը 2 երկրների միջեւ ռազմավարական գործընկերության զարգացման գործում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հարգարժան Իլհամ Հեյդարովիչ, սրտանց շնորհավորում եմ ձեր տարեդարձը: Ադրբեջանը ձեր ղեկավարությամբ վստահաբար ընթանում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, ակտիվ դերակատարում ունի միջազգային հրատապ խնդիրների լուծման մեջ: Որպես Ռուսաստանի իսկական ընկեր՝ դուք անձնական մեծ ավանդ եք բերում մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերային հարաբերությունների ամրապնդման գործում: Ջերմությամբ եմ հիշում մեր վերջին հանդիպումները Սոչիում եւ Թեհրանում»,- նշված է շնորհավորական ուղերձում:
«Ձեզ հետ կառուցողական երկխոսության շարունակման եւ համատեղ արդյունավետ աշխատանքի հույս ունեմ»,- նշված է շնորհավորանքում: Պուտինն Ալիեւին «քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ հաջողություններ» է մաղթել:
Ադրբեջանի նախագահը 56 տարեկան դարձավ:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից