Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Ամասիա-Բանդիվան ճանապարհին գտնվող մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Ապարանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ՆԳՆ 112 Արագածոտնի մարզի բաժանմունք զանգահարած քաղաքացին էլ հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ջրամբար գյուղ տանող ճանապարհին գտնվող կիսակառույց շինությունում: Մարզի պարեկներն ու համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 3 ատրճանակ, երկփողանի որսորդական հրացան, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 370 փամփուշտ:
Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում:
Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Նորավան գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին: Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ, 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական երկու հրացան, տարբեր տեսակի ու տրամաչափի 443 փամփուշտ, ազդանշանային ական, ճայթուցիչներ:
Ոստիկանությունը հորդորում է՝ հետևեք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը