Փրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրել
Քաղաքացիական պաշտպանությունը մեր պետության դիմակայունության ապահովման կարևոր ուղղություններից է: Համակարգի շարունակական զարգացման համատեքստում ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ: Քաղպաշտպանության համաշխարհային օրվա շրջանակում հանրապետության 159 կրթական հաստատություններում անցկացվել են բաց դասեր և ուսումնավարժություններ։
Նման միջոցառումները նպաստելու են արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության, ինչպես նաև դրանց նախորդող ժամանակահատվածում հասարակության դիմակայունության բարձրացմանը:
Քաղաքացիական պաշտպանությունը միտված է հասարակության կարողությունների զարգացմանը, ինչը նվազեցնում է ռիսկերը և ապահովում բնակչության անվտանգությունը։ Այդ համատեքստում, որպես արդյունավետ միջոցառումներ, առանձնահատուկ նշանակություն ունեն պատսպարումն ու տարհանումը, որոնք ուղղված են մարդկանց կյանքի պահպանմանն ու հնարավոր կորուստների կանխմանը։
ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նախապատրաստման բաժնի պետ Յուրի Գրեյանի խոսքով՝ պաշտպանական կառույցներն ապահովում են բնակչության անվտանգությունը վտանգավոր գործոններից՝ պայթյունային ալիքներ, բեկորային վնասումներ, ճառագայթային ազդեցություն, թունավոր նյութեր և այլ վնասաբեր երևույթներ:
«Բոլոր ստորգետնյա հատվածները, թունելները, մետրոպոլիտենը, խորշերն ու հանքախորշերը, նկուղները հանդիսանում են պատսպարման վայր։ Պետք է մեր նկուղային հարկերը միշտ մաքուր պահենք, նախապես իմանանք մեզ կցագրված վայրը որտեղ է, որտեղ ենք պատսպարվելու»,- ներկայացնում է Յուրի Գրեյանը:
Քաղաքացիական պաշտպանության ամուր համակարգի ապահովման, հանրային անվտանգության մշակույթի ձևավորման գործում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր գիտակցված ներդրումը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը