Հակակոռուպցիոն դատարանի վճռով ՀՀ-ին վերադարձված 7000 քմ հողամասը կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին
Հակակոռուպցիոն դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությանը վերադարձված 7 հազար քմ ընդհանուր մակերեսով հողամասը Կառավարության որոշմամբ ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անորոշ ժամկետով Հայանտառ ՊՈԱԿ-ին տրամադրելու նպատակով: Այս հարցի մասին կառավարության նիստում զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: «Նախագծով առաջարկվում է ՀՀ սեփականությանը հանդիսացող, հեռուստաաշտարակին հարող 7 հազար քմ ընդհանուր մակերեսով, 417 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին»,- ասաց Խուդաթյանը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հավելեց, որ հեռուստաաշտարակին հարող տարածքում ևս 5 հողամաս էր նախկինում ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը: «Ամփոփելով նշեմ, որ Կառավարության նախորդ որոշումներով՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 5 հողամաս է ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը:
Այսպիսով, այսօրվա դրությամբ Շրջակա միջավայրի նախարարությանն է ամրացվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ ընդհանուր 3 միլիարդ 381 միլիոն 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, շուրջ 7.5 հա մակերեսով 6 հողամաս»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան