Իսրայելի նախագահը տարածաշրջանի համար շրջադարձային է համարում Իրանի դեմ պատերազմը
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Agency France Presse-ին (AFP) տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան պետք է աջակցի լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման դեմ պայքարին՝ իսրայելական զորքերի կողմից Լիբանանի հարավում ցամաքային գործողությունների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն: «Եվրոպան պետք է հենց հիմա աջակցի «Հեզբոլլահ»-ին արմատախիլ անելուն ուղղված ցանկացած ջանքի, - ասել է նա։ - Նրանք պետք է հասկանան, որ եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, երբեմն պետք է հաղթել պատերազմում»։
Դրա հետ մեկտեղ Հերցոգը «շատ դրական» է համարել Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը։ «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ բանակցությունները կայանան», - ասել է Հերցոգը։
Մինչ այժմ Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, հրապարակավ ոչ մի ազդակ չի տվել այն մասին, որ Բեյրութի հետ բանակցություններն օրակարգում են, նշում է AFP-ն։
Ընդհանուր առմամբ, խոսելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության մասին՝ Իսրայելի նախագահը հայտարարել է, որ այն «շրջադարձային պահ է դարձել ամբողջ տարածաշրջանի համար»։ «Մենք գտնվում ենք պատմական քառուղում, երբ անվերջ պատերազմներից, արյունահեղությունից և ահաբեկչությունից ավելի քան մի ամբողջ սերունդ հետո այս ամենի արմատական պատճառը, որը բխում է Թեհրանից, կարգելափակվի ու կկանգնեցվի, և տարածաշրջանի զարգացման ամբողջ ուղղությունը կփոխվի», - հավելել է Հերցոգը։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։
Իրանին հարվածների ֆոնին լիբանանյան «Հեզբոլլահ»-ը սկսել է գրոհներ իրականացնել Իսրայելի դեմ, որին Իսրայելը պատասխանել է՝ հարվածելով Բեյրութին և Լիբանանի այլ շրջաններին, ինչպես նաև սահմանափակ ցամաքային գործողություն սկսելով Լիբանանի հարավում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից