Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան մերժել են Թրամփին
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան առայժմ հրաժարվում են մասնակցել Հորմուզի նեղուցի վերաբացման հնարավոր ռազմական գործողությանը՝ չարձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կոչին։ Այդ մասին գրում է The Telegraph պարբերականը։
Պարբերականի փոխանցմամբ՝ վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել նեղուց՝ աջակցելու ԱՄՆ նախաձեռնությանը, որի նպատակն է ապահովել նավագնացության անվտանգությունը և կանխել հնարավոր տնտեսական ճգնաժամի խորացումը։
Միաժամանակ, Լոնդոնում քննարկվում է միայն ականազերծման համար անօդաչու սարքեր ուղարկելու տարբերակը, սակայն բրիտանական կառավարությունը ներկայումս պատրաստ չէ ռազմական նավատորմ ներգրավելու գործողությանը։
Հոդվածում նշվում է նաև, որ Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան ևս դժկամություն են հայտնել արձագանքել Վաշինգտոնի պահանջին, քանի որ աճում են մտահոգությունները, թե Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է երկարատև բնույթ ստանալ։
Միևնույն ժամանակ լարվածության ֆոնին աճել են նավթի համաշխարհային գները․ մեկ բարելի արժեքը գիշերը հասել է մոտ 106 դոլարի՝ նախորդ օրերի մոտ 103 դոլարի համեմատ։ Գների բարձրացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի նավթային ենթակառուցվածքներին Խարգ կղզուն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից