ԱՄԷ-ի զինված ուժերը հետ են մղել երկրի դեմ իրականացված օդային հարձակումը
Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել երկրի դեմ իրականացված օդային հարձակումը։ Զինվորականների հաղորդմամբ՝ տեղական ժամանակով մոտ ժամը 9:00-ին հակաօդային պաշտպանության համակարգերն արձագանքել են Իրանի կողմից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքին։ ԱՄԷ-ի իշխանությունների տվյալներով՝ երկրում լսված պայթյունները կապված են եղել այդ թիրախների ոչնչացման հետ։
Պայթյունները հնչել են նաև այն ժամանակ, երբ Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում հրդեհ էր բռնկվել անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո։ Դուբայի ազգային ավիափոխադրող «Էմիրեյթս»-ը հայտարարել է, որ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ից հետո օդանավակայանից կվերսկսվեն սահմանափակ թվով թռիչքներ, սակայն մի շարք չվերթներ կչեղարկվեն։
Դուբայի միջազգային օդանավակայանը հանդիսանում է խոշոր տրանսպորտային հանգույց և միջազգային ուղևորների քանակով աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը․ միայն անցյալ տարի այն սպասարկել է մոտ 90 միլիոն ուղևորի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից