Այս տասը հատկանիշները կստիպեն մարդկանց սիրահարվել Ձեզ
Ինքնավստահություն
Երբ դուք սիրում եք ինքներդ Ձեզ, մյուսներին էլ է ավելի հեշտ սիրել Ձեզ։ Ինքնավստահ լինելը ոչ միշտ է հեշտ, բայց այն գիտակցումը, որ դուք գեղեցիկ եք, արժանի երջանկության, կօգնի Ձեզ գրավել այն մարդուն, որը նույնպես կնկատի Ձեր մեջ այդ հատկանիշները։
Բարություն
Չարչրկված է հնչում, բայց ճշմարտություն է։ Քանի դեռ այն կա՝ մենք այն կարող ենք չգնահատել, բայց եթե մարդը բարի չէ շրջապատի նկատմամբ, մենք միանգամից կնկատենք դա։
Անհասանելիություն
Իհարկե ոչ այն աստիճանի, որ միանգամից վանեք նրան, ով հետաքրքրում է Ձեզ, քանի որ նա կարող է չհասկանալ Ձեր ակնարկը ու միանգամից հեռանալ։ Բայց ագելված պտուղի ցանկություն առաջացնելը հստատաված ֆենոմեն է։ Այնպես որ մի շտապեք պատասխանել հաղորդագրություններին, բայց նաև մի ամբողջ շաբաթ էլ մի լռեք։
Սիմետրիկ դեմք
Այս հարցում իհարկե բարդ է որևէ բան փոխել, եթե իհարկե դուք չունեք հազարավոր դոլարներ պլաստիկ վիրահատության համար։ Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ «ոսկե հատվածքի կանոնին» համապատասխանող դեմքով մարդիկ ավելի գրավիչ են թվում, քանի որ սիմետրիան ընկալվում է որպես գենետիկ առողջության նշան։
Նմանություն
Հակադրությունները չեն ձգում իրար։ Իհարկե սկզբում լավ աղջիկներին կարող են հետաքրքիր թվալ վատ տղաները, բայց առանց ընդհանուր հետաքրքրությունների ու արժեքների՝ հարաբերությունները ժամանակի ընթացքում միևնույնն է չեն հաջողվի։
Շան առկայություն
Հետազոտությունները ցույց են տալիս, որ շուն ունեցողները ընկալվում են որպես ավելի դրական ու գրավիչ մարդիկ։
Ուշադրություն
Ուրիշների, զուգընկերոջ պահանջների նկատմամբ ուշադիր լինելը, լսելու ու հասկանալու ունակությունը գրավիչ հատկանիշներ են։
Հաճելի հոտ
Օծանելիքը լավ է, բայց իսկապես կարևոր են ֆերոմոնները՝ նյութեր, որոնք մենք ենք սփռում մեր շուրջը։ Ցավոք մենք չենք կարող վերահսկել դրանք։
Իրար մոտ գտնվելը
Որքան հեռու եք իրարից գտնվում, այդքան քիչ հավանական է, որ ձեր հարաբերությունները կստացվեն։ Ցավոք, սա իրողություն է։
Նույնատեսակ ակնկալիքներ
Եթե ուզում եք ընտանիք ստեղծել՝ ուրեմն Ձեզ պետք չէ նա, ով ուզում է դեռ զվարճանալ։ Հարաբերություններից երկուսն էլ պետք է նույն ակնալիքներն ունենան։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...