Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում Mercedes-ի բեռնախցիկից գողացել են ԱՁ-ի տնօրենի պայուսակը, որում եղել է 32 հազար դոլար, 3,6 մլն դրամ Առանց տեղումների եղանակ. Երեւանում ամենատաք եւ ամենացուրտ դեկտեմբերի 23-ը Կալիֆոռնիայում ուժեղ ջրհեղեղներ են տեղի ունեցել Ճապոնիայի համալսարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը ՄԻՊ-ն այցելել է Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ Շարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերը Ի՞նչ ձևաչափով պետք է ներկայացվեն դատարանի կայացրած՝ անշարժի գույքին առնչվող փաստաթղթերը Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի Գալյան Կառավարության անունից տարածվում է կեղծ տեղեկություն «NVIDIA»-Ի փոխնախագահը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդին Հայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է 0․6 տոկոսով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բուդյոնովսկի վրա․ հարվածի տակ է հայտնվել նավթաքիմիական գործարանըՄիհրան Ծառուկյանը կիսվել է որդու առաջին տեսահոլովակի կադրերովԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Վաշինգտոնում մասնակցել է TRIPP-ին նվիրված քննարկմանըԵրևանում Mercedes-ի բեռնախցիկից գողացել են ԱՁ-ի տնօրենի պայուսակը, որում եղել է 32 հազար դոլար, 3,6 մլն դրամՏեր Վրթանեսին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրելՊուտինը ՌԴ-ն տանում է ֆինանսական կործանման՝ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով․ The Washington PostՔրդերը Հալեպում հարձակվել են Սիրիայի կառավարության զինված ուժերի դիրքերի վրա․ IkhbariyaՏԿԵ նախարարը Լոռու մարզում հետևել է իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին«Գանձասար» թերթը կոչ է արել Հալեպի հայերին բախումների ժամանակ մնալ տանըՉեխիայի պաշտպանության նորանշանակ նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերըԱռանց տեղումների եղանակ. Երեւանում ամենատաք եւ ամենացուրտ դեկտեմբերի 23-ըՈստիկանները հայտնաբերել են 21-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգություն կատարած չափահաս տղամարդկանցԿալիֆոռնիայում ուժեղ ջրհեղեղներ են տեղի ունեցելՃապոնիայի համալսարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցելԵրեւանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԵրևանի ավագանիում ՔՊ խմբակցությունը նոր անդամ ունիԱդրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀալեպում բախnւմներ են տեղի ունեցել կառավարական և քրդական nւժերի միջևՄԻՊ-ն այցելել է Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՇարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերը Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորելԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռшզմանավեր. ԹրամփՀայտնի է Հայէկոնոմբանկի VISA քարտապանը, ով շահել է էլեկտրամոբիլ«Աչքս դռանն է, միշտ Ռաֆոյիս եմ սպասում, որ դուռը բացելու է և ներս մտնի». Ռաֆայել Ֆրանգուլ յանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում«Կարմիր գծեր»-ը 2026-ին կթանկանա՞ն. ինչ կորոշի ավագանինԴրական տեղաշարժերի հետ՝ տնտեսության կայուն և որակական աճի խոչընդոտներ, վտանգավոր միտումներԻ՞նչ ձևաչափով պետք է ներկայացվեն դատարանի կայացրած՝ անշարժի գույքին առնչվող փաստաթղթերըTurkish Airlines-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից ԵրևանՊուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումը (տեսանյութ)Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի ԳալյանԿառավարության անունից տարածվում է կեղծ տեղեկությունՀայաստանի հետ առևտրաշրջանառությունը փոփոխվել է. Պուտին«NVIDIA»-Ի փոխնախագահը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդինԳյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմինՀայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է 0․6 տոկոսովՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչներըԳևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունըՏեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համարԱրևմտյան երկրները պատրաստվում են Ռուսաստանի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՀայտնաբերվել է 404 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ինչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. Hetq.amԶելենսկին խոսել է Ռուսաստանի և Չինաստանի դեմ պատժամիջոցների նախապատրաստման մասինԴանիան մեկնաբանել է Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանորդի նշանակումըՓաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում էլ ընթացքի մեջ ենԵվրոպայում միջուկային զենքը կարող է հայտնվել ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդկանց ձեռքում. ՎենսՄադոննան հիացրել է երկրպագուներին իր երիտասարդ տեսքով՝ առանց դիմահարդարմանԻնդոնեզիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 1100-ը«Նոր-Ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է
Հայաստան

Հայտնի է Հայէկոնոմբանկի VISA քարտապանը, ով շահել է էլեկտրամոբիլ

Հայէկոնոմբանկն ու Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը, ամփոփելով համատեղ արշավի արդյունքները, հանդիսավոր միջոցառման շրջանակում հաղթող քարտապանին հանձնեցին գլխավոր մրցանակը՝ էլեկտրամոբիլ BYD YUAN UP MY2024, Leading Edition:

Մրցույթին մասնակցելու համար Հայէկոնոմբանկն իր VISA քարտապաններին առաջարկել էր 2025թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025թ. հոկտեմբերի 31-ը կատարել անկանխիկ գնումներ 50,000 դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Յուրաքանչյուր գործարքի արդյունքում գեներացվել էր անհատական կոդ և ուղարկվել քարտապաններին։ Հաղթող կոդերը պատահականության սկզբունքով ընտրվել են ս․թ․ դեկտեմբերի 9-ին Հայէկոնոմբանկի Facebook-յան էջի ուղիղ եթերում։

Դեկտեմբերի 17-ին անցկացված միջոցառմանը ներկա էին Visa-ի և Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները, գլխավոր և խրախուսական նվերների հաղթող քարտապանները, ինչպես նաև ակցիայի շրջանակում կամավորական աջակցություն ցուցաբերած ուսանողները:

«Հայէկոնոմբանկի և Visa-ի համատեղ ակցիայի ընթացքում մենք համատեղ ուժերով փորձել ենք, մի կողմից, ներկայացնել մեր ծառայություններն ու վճարային գործիքները, մյուս կողմից, հաճելի անակնկալներ մատուցել մեր հաճախորդներին: Եվ հաշվի առնելով նշված ժամանակահատվածում գործարքների աննախադեպ մեծ քանակը՝ Հայէկոնոմբանկը որոշում կայացրեց գլխավոր մրցանակից բացի նաև խրախուսական նվերներ հանձնել հաճախորդներին: Մենք շարունակելու ենք աշխատել մեր հաճախորդներին գոհացնելու,  մեր պրոդուկտներն ավելի հասանելի և հարմար դարձնելու համար», - ողջույնի իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով Visa-ի գործընկերներին համատեղ ակցիայի և աջակցության համար:

«Հայէկոնոմբանկն ու Visa-ն ամեն օր աշխատում են, որ ձեր առօրյա գնումները լինեն անվտանգ, հարմար և ժամանակակից: Շնորհակալ ենք վստահության համար: Մենք համոզված ենք, որ մեր գործընկերությունը շարունակական կլինի», - ողջունելով ներկաներին՝ նշեց Visa-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Անի Ալեբյանը:

Իր հերթին, Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը, շնորհավորելով հաղթող քարտապաններին, նշեց. «Սա շատ մեծ ակտիվություն առաջացրած առաջխաղացում էր, և մեր հաճախորդների ոգևորությունն անչափ հաճելի է: Մենք շատ բարձր ենք գնահատում Visa-ի աջակցությունը և շնորհակալ ենք Visa-ին ցուցաբերած անհատական մոտեցման համար, որը թույլ է տալիս բիզնեսի առաջխաղացման հետաքրքիր և յուրօրինակ տարբերակներ մշակել: Հենց դրա արդյունքում էլ այսօր արձանագրում ենք այս հաջողությունը. ունենք քարտային գործարքների թե´ քանակական, և թե´ ծավալային էական աճ, ինչպես նաև ունենք բազմաթիվ նոր հաճախորդներ: Շնորհակալ ենք Հայէկոնոմբանկի թիմին արդյունավետ և միասնական աշխատանքի համար: Մեր հաճախորդների անկեղծ հուզմունքը ևս մեկ անգամ փաստում է Հայէկոնոմբանկի թափանցիկ գործունեության մասին»:

Էլեկտրամոբիլը հաղթած քարտապանը՝ Մարիամ Բալասանյանը, հուզված էր, բայց շատ երջանիկ. «Մինչև հիմա դժվարանում եմ հավատալ, որ հենց ես եմ հաղթել էլեկտրամոբիլը: Աշխատանքային օրվա ավարտին Հայէկոնոմբանկից ստացածս զանգն անսպասելի էր: Օրեր առաջ իմ ծննդյան օրն էր, և սա կարծես նվեր լինի տարեդարձիս առթիվ: Անչափ շնորհակալ եմ Հայէկոնոմբանկին այս հաճելի անակնկալի համար»:

Ակցիայի ընթացքում առևտրի կետերում տեղակայված բրենդավորված տաղավարներում կամավորները ներկայացրել էին հաճախորդներին ակցիայի մանրամասները: Միջոցառման շրջանակում նրանք ևս անմասն չմնացին՝ արժանանալով հավաստագրերի ակցիայի առաջխաղացման շրջանակում կամավորական աջակցություն ցուցաբերելու համար:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: