Դոնալդ Թրամփ կրտսերը հայտարարել է Բետինա Անդերսոնի հետ իր նշանադրության մասին Սպիտակ տանը կայացած ընդունելության ժամանակ
ԱՄՆ նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, հայտարարել է Բետինա Անդերսոնի հետ իր նշանադրության մասին՝ մեկ տարի առաջ սկսված բուռն սիրավեպից հետո։ Առաջիկա հարսանիքի մասին հայտարարվել է Սպիտակ տանը կայացած Սուրբ Ծննդյան ընդունելության ժամանակ, որտեղ նախագահն ինքը հրապարակավ հայտարարել է լուրը։
Միջոցառման հյուրերի հետ խոսելիս նախագահը հայտարարել է, որ իր ավագ որդին և ընկերուհին որոշել են ամուսնանալ։ Հետո Դոնալդ Թրամփ կրտսերը գրկել է հորը և վերցրել միկրոֆոնը՝ խոստովանելով, որ «բառեր չի գտնում»։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Բետինային մեկ բառ ասելու համար՝ «այո», - կատակել է նա՝ ներկաների ծափահարությունների ներքո։
Նա խոստովանել է, որ առաջարկ անելիս վստահ չէր պատասխանի հարցում։ «Երբ ծնկի ես իջնում, փորձում ես հարց տալ, և չգիտես, թե որն է պատասխանը։ Դա միշտ մի փոքր դժվար է։ Բայց նա ասաց «այո», և դա մեծ հաղթանակ է տարվա վերջում», - ասալ է նա։
Այնուհետև Սպիտակ տան դահլիճը պայթել է ծափահարություններից և ողջույններից։ Երեսունութամյա Բետինա Անդերսոնը նույնպես ելույթ է ունեցել՝ շնորհակալություն հայտնելով նախագահին և առաջին տիկին Մելանյա Թրամփին հրավերի և տոնական մթնոլորտի համար։ «Ի՜նչ պատիվ է այստեղ՝ Սպիտակ տանը լինելը։ Պարոն նախագահ, շնորհակալություն այս անհավանական ընդունելության համար։ Եվ մեր առաջին տիկնոջը, պետք է խոստովանեք, այս զարդարանքները պարզապես ապշեցուցիչ են», - ասել է նա։
«Սա իմ կյանքի ամենաանմոռանալի հանգստյան օրերն էին։ Ես ամուսնանում եմ իմ կյանքի սիրո հետ և ինձ զգում եմ աշխարհի ամենահաջողակ աղջիկը», - հայտարարել է նա։
Նախագահ Թրամփը մոտեցավ իր ապագա հարսին, համբուրեց նրան և ժպիտով ասաց երկու բառ՝ «հաջողություն», որից հետո հյուրերը կրկին ծափահարել են։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մ...