Սևակի տուն-թանգարանը հարցում է անցկացնում՝ կո՞ղմ, թե՞ դեմ են Լևոն Թոքմաջյանի՝ բանաստեղծին նվիրված քանդակի հեռացմանը
Պարույր Սևակի տուն-թանգարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված օրեր առաջ Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում տեղադրված ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակի շուրջ ստեղծված իրարանցման հետ.
««Զանգակատուն համայնքի սիրելի բնակիչնե՛ր, վստահաբար տեղյակ եք, որ համայնքի դպրոցի բակում վերջերս տեղադրված Լ. Թոքմաջյանի քանդակը հանրային դժգոհության ալիք է բարձրացրել սոցցանցերում: Ցավոք, այս ընթացքում դրական կամ բացասական կարծիքներից զատ՝ հնչեցին նաև վիրավորական արտահայտություններ գյուղի բնակիչների և մասնավորապես աշակերտների հասցեին: Պ. Սևակի տուն-թանգարանը սա բացարձակապես անընդունելի է համարում: Անշուշտ, միշտ էլ կարելի է դիրքորոշում հայտնել, բայց մարդկանց վիրավորելը անթույլատրելի է, և այդ վիրավորողները որևէ կերպ չեն կարող Պ. Սևակի հոգևոր պատգամների կրողը լինել:
ԿՈ՞ՂՄ ԵՔ, ՈՐ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՔԱՆԴԱԿԸ ՀԵՌԱՑՎԻ»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում