Առաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան Հայաստան. Փաշինյան
Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրականություն է: Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով այն երկրներն ու մայրաքաղաքները, որտեղ վերջին շրջանում ինքն այցելել է. Մոսկվա, Վաշինգտոն, Պեկին, Տոկիո, Ստամբուլ, Ֆրանսիա, Գերմանիա, Ղազախստան, Շարմ էլ շեյխ, Աբու-Դաբի, Դանիա, Վրաստան։
«2021 թվականի կառավարության ծրագրում հատուկ բաժին կա տարածաշրջանացում. ես այս տարի մեր հարևան բոլոր երկրների ղեկավարների հետ ունեցել եմ հանդիպումներ և շփումներ։ Ընդ որում աշխատանքային կամ պաշտոնական այցի։ Ոտքի վրայի խոսակցություններ էլ է եղել, բայց նաև աշխատանքային և պաշտոնական այցերի շրջանակներում։ Այս տարի մեր արդեն երկու պաշտոնական պատվիրակություն Ադրբեջան է մեկնել։ Առաջիկայում նաև համոզված եմ ադրբեջանական պատվիրակություններ կգան։ Այս տարի Ադրբեջանով գնացք է մտել Հայաստանի Հանրապետություն։ Ես մամուլում կարդում եմ, որ քննարկվում է նաև նավթամթերքի ներկրման հարցը, այսինքն սա բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն է, որտեղ մենք, ի վերջո, ունենք հաջողություն։ Ինչի՞ ենք այդ հաջողությունից ուզում հրաժարվել, պետք է այս հաջողությունը զարգացնել։
Մենք ասում էինք՝ մենք Եվրամիության հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հեճուկս Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի։ Ասում էին՝ այդ ոնց, ո՞նց կարող է այդպես լինել։ Հենց այսպես»,– ընդգծեց Փաշինյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...