Ուկրաինան բավարար աջակցություն չունի Ղրիմը վերադարձնելու և ՆԱՏՕ-ին միանալու համար․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան ձգտում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) և վերադարձնել Ղրիմը Ուկրաինային, սակայն բավարար աջակցություն չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է UNIAN-ը։
«Մենք ռեալիստներ ենք։ Մենք իսկապես ուզում ենք միանալ ՆԱՏՕ-ին։ Իմ կարծիքով՝ դա արդարացի է։ Բայց մենք հաստատ գիտենք, որ ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ո՛չ էլ մի քանի այլ երկրներ, անկեղծ ասած, դեռևս չեն տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում։ Եվ Ռուսաստանը, անշուշտ, երբեք մեզ այնտեղ չի տեսնի», - ընդգծել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ Զելենսկին խոստովանել է, որ իրենք չունեն Ղրիմը վերադարձնելու ուժ։
«Ես անկեղծ կլինեմ. այո, մենք այսօր ուժ չունենք այս ամենի համար։ Մենք բավարար աջակցություն չունենք այս ամենի համար։ Բայց ես սա ասացի մեր առաջին հանդիպման ժամանակ»,- ասել է նա։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...