Խաղաղությունն ապագա սերունդների համար է. Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին։ Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը օրերս Դոհայում միասին պանելային քննարկման էին մասնակցել «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով։
Հենց Դոհայում էլ կայացել է նրանց համատեղ հարցազրույցը Euronews-ին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը լրատվամիջոցին պատմել են, որ խաղաղության շուրջ բանակցությունները Եվրամիության աջակցությամբ սկսել են 2020 թվականին՝ երկու երկրների միջև վերջին բախումից հետո, որի կուլմինացիան խաղաղության պայմանագրի նախաստորագրումն է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույցի ընթացքում նշել է, որ բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում, սակայն Հայաստանն ու Ադրբեջանն այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։ «Ինչպես ասվում է հայտնի երգում, «սա ևս մեկ աղյուս է պատի մեջ»՝ այս մեջբերման դրական իմաստով։ Մենք աշխատել ենք դրա վրա՝ փորձելով կառուցել այդ վստահության պատը, փորձելով շարժվել այդ ուղղությամբ»,- նշել է Գրիգորյանը։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողության պատմություն է հակամարտությունների ու պատերազմներրի գլոբալ կոնտեքստում, քանի որ այս կոնֆլիկտի էջը փակված է, և տեղում իրական խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը միասին անցում են կատարում տարածաշրջանի մասշտաբային տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրների։
Արմեն Գրիգորյանը հավելել է՝ վստահ են, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը և տնտեսական օգուտներ կբերի երկու երկրների հասարակություններին։
«Մենք այդ ուղղությամբ ենք շարժվում, և դրա ապացույցն այն է, որ ես ու Հիքմեթը միասին նստած ենք Դոհայում ձեր տաղավարում»,- ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։
Գրիգորյանն ու Հաջիևն ընդգծել են, որ խաղաղ գործընթացն ապագա սերունդների համար է, որ խաղաղությունն անշրջելի է, և որ երկու կողմերն աշխատում են փոխվստահությունն ամրապնդելու վրա, որպեսզի երկու ազգերը կարողանան համագործակցել, նույնիսկ եթե դա շատ աշխատանք է պահանջում երկու երկրներից և հասարակություններից։
Հարցազրույցում Գրիգորյանն ու Հաջիևն անդրադարձել են նաև «Թրամփի ուղի» նախագծին, որն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրի կետերից մեկն է։
Հաջիևն ասել է, որ այդ նախագծի իրականացման դեպքում ամբողջությամբ փոխվելու է եվրասիական մայրցամաքի տրանսպորտային քարտեզը, իսկ Գրիգորյանը հավելել է, որ նախագծի իրականացման շուրջ Հայաստանը ինտենսիվ քննարկումների մեջ է Միացյալ Նահանգների հետ։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...