Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը
Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը, որն արդեն մեկ տասնամյակից ավելի Երևանը դարձնում է համաշխարհային երաժշտական արվեստի կենտրոն։
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից:
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման համերգը․ կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանի կատարմամբ։ Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը՝ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, կկատարի Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։
Փառատոնի մյուս համերգներին ելույթ կունենան թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը։
Համերգները կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը, Բոյան Սուդիչը։
Փառատոնի շրջանակում առանձին համերգով կներկայացվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խորհրդի պատվավոր անդամ Արվո Պյարտի ստեղծագործություններից՝ ի նշանավորումն կոմպոզիտորի 90-ամյակի։
Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի քաղաքապետարանը, ռազմավարական հովանավորը՝ Freedom Broker Armenia ընկերությունը, որի հետ համագործակցության շնորհիվ երիտասարդ հայ օպերային մեներգիչները հնարավորություն կունենան վարպետության դասեր ստանալ և համատեղ համերգով հանդես գալ մաեստրո Ջանլուկա Մարչիանոյի հետ։
Երաժշտական իրադարձությունը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սիմֆոնիկ Նոր տարի․ Խաչատրյան+ջազ» տոնական համերգով։
Նշենք, որ փառատոնը 2013 թվականին հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի 110-ամյակի:
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից անդամակցում է Եվրոպական փառատոնների ասոցիացիային` համապատասխանելով եվրոպական լավագույն փառատոնների չափանիշներին։ Ասոցիացիային անդամակցությունը զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման գործում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում