«Սալոն 2025» ցուցահանդեսը՝ Նկարիչների միջազգային օրվա առթիվ
Նկարիչների միջազգային օրվա շրջանակում Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվել է «Սալոն 2025» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Նկարիչների միության երիտասարդ և ավագ սերունդների աշխատանքները՝ գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտներում։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով տոնի առթիվ, նշել է. «Այսօր ցուցասրահում ներկայացված է մեր ստեղծագործական ներուժը՝ սկսնակ և փորձառու նկարիչների աշխատանքներ, որոնք աշխատում են տարբեր ոճերում և ցույց տալիս, թե ինչ նկարչական արվեստ ու հզոր մշակույթ կա Հայաստանում»:
Նա կարևորել է Հայաստանի նկարիչների աշխատանքները պատշաճ կերպով միջազգային հարթակներում ներկայացնելու հանգամանքը։ «Նախարարությունն այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել. ամիսներ անց մենք կունենանք աճուրդի տուն, որտեղ ցանկացած արվեստագետ կարող է իր գործն աճուրդի միջոցով վաճառել։ Այն կհամագործակցի աշխարհի լավագույն աճուրդի տների հետ, որպեսզի հնարավոր լինի կապ ապահովել Հայաստանի և արտերկրի միջև։ Նախատեսում ենք առավել ուժեղացնել մեր կուրատորական դպրոցը, որպեսզի համադրողները կարողանան օգնել մեր արվեստագետներին իրենց աշխատանքների հանրահռչակման գործում»,-ընդգծել է Դանիելյանը։
Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ևս շնորհավորել է բոլոր նկարիչներին մասնագիտական տոնի առթիվ և հիշեցրել, որ տարեսկզբին իրենց առաջ խնդիր էին դրել վերանորոգել, վերազինել Արա Սարգսյանի անվան ցուցասրահը, ինչը իրենց հաջողվել է։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 14-ը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում