Վերանայվում են արքայազն Հարրիի անվտանգության միջոցառումները․ Telegraph
Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսել է արքայազն Հարիի երկրում գտնվելու ընթացքում նրա անվտանգությունն ապահովող միջոցառումների վերանայումը։ Դրա պատճառը եղել է նրա դիմումը երկրի Ներքին գործերի նախարարություն՝ սպառնալիքների մակարդակի կրկնակի գնահատում կատարելու խնդրանքով, գրում է The Daily Telegraph թերթը։
Արքայազն Հարին և Մարքլը 2020 թվականի մարտի 31-ից դադարել են պահպանել բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամի կարգավիճակը։ Այդ օրվանից զույգը կորցրել է ուղևորությունների ժամանակ պաշտոնապես միապետին ներկայացնելու, այլ արարողակարգային պարտականություններ կատարելու և Նրանց Արքայական Մեծությունների տիտղոսն օգտագործելու հնարավորությունը։ Նրանք տեղափոխվել են ԱՄՆ և տուն գնել Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիայի նահանգ), որտեղ մեծացնում են իրենց որդուն՝ Արչիին և դստերը՝ Լիլիբեթ Դիանային։
Դրանից հետո Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն արքայազն Հարիին մերժել է հայրենիք կատարած այցելությունների ժամանակ նրան ավտոմատ կերպով ոստիկանական պաշտպանություն տրամադրելու հարցում։ Սասեքսի դուքսի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը՝ կոչ անելով բրիտանական իշխանություններին մանրակրկիտ վերլուծել այդ քայլի ռիսկերը։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)