Լուվրի գրադարանի դահլիճի հեղեղման պատճառով մի քանի հարյուր գրքեր են վնասվել
Լուվրի եգիպտական հնությունների գրադարանի սենյակներից մեկում առաջացած հեղեղման պատճառով մոտ 300-400 գիրք է վնասվել։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Սթեյնբոքին։
Ըստ ալիքի տվյալների՝ հեղեղումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին։ Թրջված գրքերից ամենահիները թվագրվում են XIX դարով։ «Դրանք կարևոր աշխատանքներ են, պարբերականներ, տեղեկատուներ, հնագիտական ամսագրեր, բայց խոսքը չի վերաբերում թանկարժեք գրքերին, որոնք կարող են կորչել», - Սթայնբոքի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Սթեյնբոքը խոստովանել է, որ ջեռուցման համակարգի հետ կապված խնդիրները հայտնի են եղել մի քանի տարի առաջ։ Նա նշել է, որ հեղեղման ենթարկված դահլիճը այն սենյակների շարքում է, որոնցում նախատեսվում է վերանորոգել օդափոխության և ջեռուցման համակարգերը, որոնք կսկսվեն 2026 թվականի սեպտեմբերին։
Ավելի վաղ Լուվրի վարչակազմը որոշել էր փակել թանգարանի որոշ տարածքներ մուտք գործելու հնարավորությունը հարկերի անբավարար վիճակի և փլուզման վտանգի պատճառով։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում