Պետք է մնանք 70 մլն դոլարի շրջանակում, որպեսզի արագ առաջ շարժվենք և ստանանք որակյալ ենթակառուցվածք. Ավինյանը՝ Կասկադի մասին
Օրերս Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման հետ կապված գործընթացներում մենք ունեցանք առաջընթաց քայլ, որը շատ կարևոր և գործնական փուլի մասին վկայող քայլ էր։ Այս մասին նշվեց այսօր՝ դեկտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Իրապես, շատ կարևոր պայմանագիր ենք ստորագրել՝ շատ բարդ գործընթացներով անցած և տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում։ Ոչ միայն քաղաքաշինական խնդիր ենք լուծում, այլ նաև քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ստանում է ժամանակակից արվեստի նոր թանգարանի տարածքներ և ստանում է տարատեսակ նոր հանրային տարածքներ, որոնք վստահաբար ոչ միայն ոչ թե քաղաքապետարանինն են, այլ քաղաքինն են։
Ես գիտեմ, որ ախորժակը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք պայմանագրային որոշակի ֆինանսական տրամաբանություն, թե ինչքան գումար է ծախսվելու մշակութային հանգույցի վրա։ Խնդրում եմ փորձենք մնալ այդ մոտավորապես 70 միլիոն դոլարի շրջանակներում և դրանից շատ ավել չանցնենք։ Նախնական 50-ից մենք արդեն դարձրել ենք դա 70-ի կարգի, խնդրում եմ այդ շրջանակներում կարողանանք մնալ, որպեսզի համ արագ առաջ շարժվենք, համ էլ ստանանք որակյալ ենթակառուցվածք»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում