ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած բանաձևը
Դեկտեմբերի 1-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում Կոնվենցիայի 136 անդամ-պետությունները միաձայն ընդունել են Հայաստանի հեղինակած «Մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդումը նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով բանաձևը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Բանաձևում կարևորվում է հակամարտությունների ընթացքում և հետհակամարտային շրջանում նոր ու զարգացող տեխնոլոգիաների կիրառումը մշակութային ժառանգության պահպանման, պաշտպանության, փաստագրման և մշտադիտարկման գործում:
Փաստաթղթում կոչ է արվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին նպաստել միջազգային համագործակցությանը՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում նշյալ տեխնոլոգիաների լայն կիրառմանը և ընդգծվում է ինստիտուցիոնալ ու փորձագիտական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
Բանաձևի նպատակն է ամրապնդել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործիքակազմը՝ միավորելով իրավունքը, նորագույն տեխնոլոգիաները, ստեղծագործ միտքը և համագործակցությունը՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանությանը, պահպանմանը և վերականգնմանը։
Այս նախաձեռնությունը վերահաստատում է ՀՀ հանձնառությունը մշակութային ժառանգության պաշտպանությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև 1954թ. Հաագայի կոնվենցիայի նպատակների առաջմղմանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում