Բացահայտվել են Գրադսկու վերջին օրերի տարօրինակ մանրամասները
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկու որդին aif.ru-ի հետ հարցազրույցում բացահայտել է նրա կյանքի վերջին օրերի մանրամասները։
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, հարցազրույցում Դանիիլ Գրադսկին ասել է, որ կաթվածից կարճ ժամանակ առաջ հայրը ծանր թունավորում է ստացել։ «Մեկ ամիս առաջ նա ծանր թունավորվել էր Մարինա Կոտաշենկոյի (արտիստի վերջին կինը) բերած ձմերուկից։ Թունավորումից հետո նա երկու շաբաթ չի կերել և որևէ դեղորայք չի ընդունել, և երկու անգամ հրաժարվել է հոսպիտալացումից»,-նշել է Դանիիլը։
Միևնույն ժամանակ, նա պնդում է, որ Ալեքսանդր Գրադսկին ունեցել է շատ լուրջ և տարօրինակ ախտանիշներ, որոնք բնորոշ չեն տիպիկ թունավորմանը։ Դանիիլը այս ամենի մասին իմացել է հոր խնամակալից նրա մահից հետո։ «Ի դեպ, նա նույնպես թունավորվել էր. իմ աչքի առաջ նա ստամոքսի ցավեր է ունեցել։ Խնամակալը դեռևս աղեստամոքսային խնդիրներ ունի»,-ասել է ժողովրդական արտիստի որդին։
Դանիիլ Գրադսկին նաև հավելել է, որ մահից մի քանի շաբաթ առաջ հայրը ոչ միայն աղեստամոքսային խնդիրներ է ունեցել, այլև ուժեղ սրտի ցավեր։ Սակայն երգչի որդին հայտարարել է, որ նա շաքարախտ չի ունեցել, ինչպես նախկինում էր ենթադրվում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում