«Ամ, ամիս, ու ժամ» խորագրով ցուցահանդես-պերֆորմանսը՝ Աշտարակի դրամատիկական թատրոնում
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, Աշտարակի դրամատիկական թատրոնում կկայանա Միքայել Նազարենկոյի «Ամ, ամիս ու ժամ» խորագրով նորարարական ցուցահանդես-պերֆորմանսը։
Նախագիծը հանդիսատեսին առաջարկում է վերապրել ժամանակի ընթացքը՝ բանաստեղծական տողերի, պարի և հեղինակային երաժշտության համադրությամբ։ Ցուցահանդեսը ներկայացվում է ոչ ավանդական ձևաչափով․ կիրառվում են նորարարական և հիբրիդային արտահայտչամիջոցներ, որոնք նոր մոտեցում են մշակութային միջավայրում։
Ցուցահանդես-պերֆորմանսը հիմնված է ժամանակակից արվեստի կարևոր սկզբունքների վրա՝ առաջարկելով միջավայրի և ժամանակի ընկալման նոր դիտանկյուն։
Լուսանկարչությունը, էլեկտրոնային երաժշտությունը, պարային շարժումները և կենդանի ընթերցումները միահյուսվում են՝ ստեղծելով ամբողջական, հոսող դրամատուրգիական փորձառություն, որտեղ յուրաքանչյուր տարր յուրովի գրավում է դիտողին։
«Ամ, ամիս ու ժամ» նորարարական ցուցահանդես-պերֆորմանսը միավորում է տարբեր ոճեր ու շերտեր՝ ժամանակի թեման ներկայացնելով մարդու ներքին ռիթմի, զգացողությունների և շարժման միջոցով։
Նախագծի ստեղծագործական խումբ` Միքայել Նազարենկո /խոսքերի հեղինակ/, Էդիտա Հովհաննիսյան /պարային հատվածի բեմադրող/, Միքայել Զաքարյան /DJ/, Լիանա Ավետիսյան /բեք-վոկալ/:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում