Հենրիկ Մալյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցահանդես Նարեկացի արվեստի կենտրոնում
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը «Մալյան 100» ծրագրի շրջանակում Նարեկացի արվեստի միությունում ներկայացրել է Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը։



Ցուցահանդեսում ներկայացված են ռեժիսորի ընտանեկան արխիվից պահպանված եզակի լուսանկարներ, ֆիլմերի նկարահանման հրապարակներից կադրեր, ինչպես նաև Մալյանի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերը ներկայացնող փաստագրական նյութեր։ Ներկայացված նյութերը հնարավորություն են տալիս բացահայտել ստեղծագործողի անհատականությունը, մտածողության ձևավորումը և նրա արվեստի խորքային ազդեցությունը հայ ժամանակակից կինոյի վրա։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 17:00-ը՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին ծանոթանալու Հենրիկ Մալյանի հարուստ ստեղծագործական ժառանգությանը և նրա դերակատարությանը ազգային կինեմատոգրաֆի պատմության մեջ։
«Մալյան 100» ծրագրի նպատակն է հանրայնացնել Հենրիկ Մալյանի արվեստը, պահպանել նրա ստեղծագործական հիշողությունը և խթանել սերունդների կապը ազգային կինոյի պատմական ու գեղարվեստական ավանդույթների հետ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում