Հայ երգչին գրկած ադրբեջանուհուն նեղում են
Երգչուհի Սամիրա Էֆենդին, որը Աստանայի միջազգային երաժշտական մրցույթի եզրափակչում Հայաստանի ներկայացուցչին 12 միավոր տվեց և գրկեց նրան, լայն քննարկումներ առաջացրեց Ադրբեջանում։
Սոցիալական ցանցերում քննադատության ենթարկվելուց հետո երգչուհին բացատրեց իր վարքագիծը «Թարիխի մեկ օրը» հաղորդման ժամանակ, որը վարում էր պրոդյուսեր Թարիխ Ալիևը (Տոլիկ)։
Սամիրա Էֆենդին նշել է, որ դրանով իսկ ցույց է տվել պրոֆեսիոնալիզմ, այլ ոչ թե քաղաքականություն.
«Որպես վետերանի դուստր, գեներալի թոռնուհի և այս երկրի քաղաքացի, ես հավատում եմ, որ ապագան երիտասարդության ձեռքում է։ Իհարկե, մենք չենք մոռանա պատմությունը և թույլ չենք տա, որ այն մոռացվի։
Ես փորձում եմ հետևել մեր նախագահի կողմից վարվող խաղաղ քաղաքականությանը։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով ներկայացնում է երկիրը արտերկրում և գտնվում է ուշադրության կենտրոնում, պետք է փոքրիկ կամուրջներ կառուցի դեպի խաղաղություն»։
Երգչուհին ասում է, որ մրցույթի ընթացքում նա միշտ չէ, որ բարձր միավորներ է տվել Հայաստանի ներկայացուցչին.
«Եզրափակիչից առաջ ես հաճախ «կտրում էի նրան»։ Կային ժամանակներ, երբ բոլորը նրան 12 միավոր էին տալիս, իսկ ես՝ 10: Եթե խոսքը երաժշտության և կրթության մասին է, այս մասնակիցը իսկապես շատ լավ ելույթ ունեցավ: Նրան 12 միավոր տալը բոլորին զարմացրեց: Ես չեմ զղջում: Որովհետև ես նրա հետ բազմիցս ավելի խիստ եմ եղել, բայց եզրափակչում նրան տվեցի այն գնահատականը, որին նա արժանի էր»:
Էֆենդին ընդգծեց, որ բեմում իր նպատակը երաժշտությունը գնահատելն էր, այլ ոչ թե քաղաքական դիրքորոշում արտահայտելը.
«Ես դրան նայում եմ որպես երաժիշտ: Ես քաղաքական գործիչ չեմ, որ թշնամաբար տրամադրված լինեմ: Ես այնտեղ չեմ գնացել թշնամանք արտահայտելու, այլ իմ երկիրը ներկայացնելու»:
Չնայած միջադեպը տարբեր արձագանքներ առաջացրեց սոցիալական ցանցերում, երգչուհին, այնուամենայնիվ, հայտարարեց, որ ինքը պնդում է իր կարծիքը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում