«Մենք ենք, մեր եռանկյունին»․ ցուցադրություն՝ ի հիշատակ Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի և Հրանտ Մաթևոսյանի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամը Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնում կազմակերպել է «Մենք ենք, մեր եռանկյունին» խորագրով իմպլեմենտացիոն ցուցադրությունը։

Միջոցառումը նվիրված էր երեք նշանավոր ստեղծագործողների հոբելյանական տարեդարձերին՝ Հենրիկ Մալյան-100, Աղասի Այվազյան-100, Հրանտ Մաթևոսյան-90։ Ներկայացվել են «Մենք ենք, մեր սարերը» և «Եռանկյունին» ֆիլմերի ընտրանի կադրեր, դեկորներ, ստեղծագործական գործընթացին առնչվող ռեկվիզիտներ, անձնական իրեր, արխիվային լուսանկարներ և փաստաթղթեր։
Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, մշակութային համայնքի մի շարք ներկայացուցիչներ, հյուրեր։
Նախաձեռնության նպատակն է նորովի ներկայացնել և ընդգծել Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի և Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ժառանգության բացառիկ արժեքը՝ ապահովելով դրա հանրայնացումը, ընկալումը և սերնդեսերունդ փոխանցման շարունակականությունը։ Ցուցադրությունն իրականացվել է ինտերակտիվ մոտեցմամբ, որը հնարավորություն է տալիս այցելուներին ոչ միայն դիտել ներկայացված նյութերը, այլև դառնալ դրանց անմիջական մասնակիցը։ Այցելուները հնարավորություն են ունեցել կրել «Եռանկյունին» ֆիլմի խորհրդանշական գոգնոցը, շփվել ֆիլմերի ստեղծման պատմությանը վերաբերող իրական ռեկվիզիտների հետ և զգալ ներկայացվող ստեղծագործությունների մթնոլորտը։
Ցուցադրությունն ուղեկցվել է հատուկ պատրաստված իմպլեմենտացիոն տեսաշարերով, որոնք նորարարական ձևով վերարտադրում են հայտնի դրվագներ և ներկայացնում երեք հեղինակների գաղափարական ու գեղարվեստական աշխարհները՝ ժամանակակից դիտանկյունից։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում