Physorg. Հայկական բարձրավանդակից հայտնաբերվել է 3000 տարվա մեղր-գարու հացի բաղադրատոմս
Բաթմանի համալսարանի Հասանքեյֆի մասնագիտական դպրոցի մասնագետները վերականգնել են մեղր-գարու հացի ամենահին բաղադրատոմսերից մեկը, որը թվագրվում է 3000 տարի առաջ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Phys.org կայքում: Գիտնականները հիմնվել են Միջագետքից հայտնաբերված սեպագիր ցուցանակների վրա, որոնք պարունակում են Ուրի երրորդ դինաստիայի և Համմուրաբիի ժամանակների տնային գործունեության, ծիսական նկարագրությունների և հացի չափաբաժինների մասին տեղեկություններ:
Հին տեքստերում հիշատակվում են հացի տարբեր տեսակներ՝ աշխատողներին տրվող հացեր իրենց ամենօրյա չափաբաժնի շրջանակներում, և մեծ մեղրահացեր, որոնք օգտագործվել են տաճարներում: Աղբյուրների վերլուծությունը ցույց է տվել, որ այս տեսակի հացի բաղադրատոմսերը հայտնի են եղել ոչ միայն Միջագետքում, այլև Հին Հունաստանում և Հռոմում, ինչը ընդգծում է դրա լայն կիրառումը և մշակութային նշանակությունը:
Նախագծի հեղինակների խոսքով՝ ուտեստի վերստեղծումը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ հին Միջագետքի բնակիչների առօրյա կյանքը։ Բաթմանի համալսարանի ռեկտոր Իդրիս Դեմիրը կարծում է, որ վերակառուցված բաղադրատոմսը կարևոր է տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանման համար և կարող է օգտագործվել զբոսաշրջության և կրթական ծրագրերում։ Համալսարանը նախատեսում է ցուցադրել հին հացը փառատոներում և միջոցառումների ժամանակ՝ հանրությանը ծանոթացնելու անցյալի խոհարարական ավանդույթներին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում