Նա, մասնավորապես, նշել է. «Տիկի՛ն նախագահող,
Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիայի պատվիրակությանը Ստամբուլում հյուրընկալելու համար և շնորհավորել 23-րդ աշնանային նիստի գերազանց կազմակերպման առթիվ։
Սիրելի՛ գործընկերներ։
Մեր նախորդ նստաշրջանների ընթացքում մենք արտահայտել ենք հույս և զգուշավոր լավատեսություն առ այն, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հասնելու նախաշեմին են։ Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրը ամուր և իրական հանձնառություն է երկու երկրների կողմից՝ առաջ մղելու խաղաղության գործընթացը և վերջապես փակելու հակամարտության էջը։ Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների կարևոր դերը և նախագահ Թրամփի առաջնորդությունը, ով իսկապես, իրականություն է դարձրել մեր այսօրվա քննարկման թեման։
Վաշինգտոնի հայտարարությունը դնում է ամուր հիմք համագործակցության և հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարգանքի վրա։
Այն նաև ծառայում է որպես առաջ շարժվելու հիմք՝ մնացած բոլոր հարցերը լուծելու համար, ներառյալ՝ մեր երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, որը նախաստորագրվել էր Վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում։
Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումները հիմա դարձել են առավել քան գործնական՝ ներառելով TRIPP ուղու իրագործմանն ուղղված քայլերը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում։ Այս ուղին կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև կունենա գլոբալ նշանակություն՝ կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպային։
Անցնելիք ճանապարհը մեզնից պահանջում է համբերություն և հոգատարություն փոխադարձ վստահություն կառուցելու համար։ Վստահության կառուցման կարևոր քայլ էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և հարակից կառույցների փակումը՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա։
Եվ վերջապես, այստեղ՝ Թուրքիայում գտնվելով, չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական և ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման և ավելի լայն համագործակցության։
Շնորհակալ եմ»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...