Թոմ Քրուզը տուն տարավ իր առաջին Օսկարը
Լոս Անջելեսում կայացած «Governors Awards» մրցանակաբաշխության ժամանակ Թոմ Քրուզը ստացավ իր կարիերայի առաջին Օսկարը՝ պատվավոր արձանիկ, որը գնահատում է նրա ներդրումը կինոարվեստում։ 63-ամյա դերասանը, որը երեք անգամ առաջադրվել էր, բայց երբեք չէր պարգևատրվել, բեմ բարձրացավ «Առաքելությունն. Անիրագործելի» ֆիլմի թեմայի ներքո և արժանացավ երկարատև ծափահարությունների։ Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, որը Քրուզի հետ աշխատում է 2026 թվականի ֆիլմի վրա, նրան անվանեց «ոչ միայն ֆիլմեր նկարահանող, այլև կինոյի մարմնացում»։
Քրուզի հետ մեկտեղ պատվավոր մրցանակներ են հանձնվել նաև բեմադրող դիզայներ Ուին Թոմասին և դերասանուհի, պրոդյուսեր և պարուսույց Դեբի Ալենին: Ջին Հերշոլտի մարդասիրական մրցանակը շնորհվել է Դոլի Փարթոնին. նա չի կարողացել մասնակցել, բայց ձայնագրված հաղորդագրություն է ուղարկել՝ բոլորին հիշեցնելով իր առաջնորդող սկզբունքի մասին. «Որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում»:
Արարողությանը հավաքվել էին Հոլիվուդի ամենամեծ անունները՝ Լեոնարդո ԴիԿապրիոյից և Ջենիֆեր Լոուրենսից մինչև Արիանա Գրանդե, Սիդնի Սուինի և Ջեյքոբ Էլորդի: Այս մրցանակաբաշխությունը դարձել է հիմնական կանգառներից մեկը, որտեղ հավաքվում են թեկնածուները, Ակադեմիայի անդամները և Օսկարի ապագա հավակնորդները:
Քրուզի համար այս գիշերը պատմական էր: Պատվավոր արձանիկը նրա առաջին Օսկարն է կինոարվեստում 45 տարիների ընթացքում: Եվ ինչպես Ինյարիտուն ակնարկեց, գուցե ոչ վերջինը:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)